Ընդհանուր դրույթներ և պահանջներ

Պատվեր և առաքում

Սույն պայմանները համարվում են ապրանքների  հրապարակային օֆերտա: Հրապարակային օֆերտան տեղադրվել է «ՎանԴիստ» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Վաճառող) կողմից՝ հետևյալ դոմենում  www.vdcomputers.com.

Գնում կատարելով՝ հաճախորդը համաձայնվում է Օֆերտայի և Առաքման   պայմանների հետ:

Պայմանագիր

1.Հասկացություններ

1.1. Հրապարակային օֆերտա  ( այսուհետ՝ Օֆերտա) ՝ սույն պայմանագրի դրույթներին համապատասխան Վաճառողի՝ անձանց անորոշ շրջանակին հասցեագրված առաջարկություն՝ Վաճառողի հետ առցանց առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ:

1.2. Ապրանք՝ Վաճառողի կողմից առցանց ներկայացված ապրանքների ամբողջություն, որոնք ներկայացված են կայքում (Ուշադրություն կայքում ներկայացված ապրանքների նկարները կարող են տարբերվել առաքված ապրանքներից՝ կախված ապրանքի փաթեթավորումից, կայքում տեղադրված նկարի լուսավորվածությունից, դիրքից և այլ արտաքին պայմաններից):

  1. Ընդհանուր դրույթներ

2.1. Ապրանքի առցանց պատվերը մեկնաբանվում է որպես գնորդի բացարձակ համաձայնություն  Օֆերտայում ներկայացված բոլոր պայմանների հետ:

2.2. Վաճառողն իր հայեցողությամբ իրավունք ունի թարմացնելու Օֆերտայի պայմանները ՝ տեղադրելով թարմացված պայմանները Վաճառողի կայքում:

2.3. Վաճառողը տրամադրում է տեղեկատվություն Ապրանքի վերաբերյալ՝ … բաժնում, որը կազմում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

  1. Պայմանագրի գինը

3.1. Ապրանքի գնի  վերաբերյալ տեղեկատվությունը նշված է կայքում, որը կազմում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

3.2. Ապրանքի առաքման համար կարող է գանձվել  լրացուցիչ գումար: Առաքման գներին ծանոթանալու համար ՝ սեղմել այստեղ:Ապրանքի առաքման համար գանձվող գումարը ենթակա չէ վերադարձման:

3.3. Գնորդի կողմից Ապրանքի վճարման պարտականությունը համարվում է կատարված Վաճառողին Ապրանքի համար  վճարելու պահից: Վաճառողի համար պարտականությունները համարվում են կատարված Ապրանքը Գնորդին առաքելու համար հանձնելու պահից:

3.4. Ապրանքի համար վճարումն իրականացվում է  կայքում նշված եղանակով(եղանակներով), որը կազմում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

4. Պատվերի գրանցում     

4.1.Գնորդի կողմից Պատվերի ձևակերպումն  իրականացվում է կամ Օպերատորի օգնությամբ սույն հեռախոսահամարով զանգահարելու կամ —  կայքի միջոցով:

 

4.2. Գնորդը պարտավորվում է ներկայացնել հետևյալ հավաստի տեղեկատվությունը՝

4.2.1. Գնորդի կամ իր կողմից նշված անձի Անուն Ազգանունը,

4.2.2. Ապրանքի առաքման հասցեն,

4.2.3. գործող էլեկտրոնային հասցեն,

4.2.4. գործող հեռախոսահամար:

4.3. Ընտրված Ապրանքի քանակի,տեսականու, անվանման, գնի վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է կայքում, որը կազմում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը:

4.4. Եթե Վաճառողին անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն, ապա վերջինս կարող է կապ հաստատել Գնորդի հետ: Անhրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու դեպքում Վաճառողը պատասխանատվություն չի կրում Գնորդի կողմից ընտրված Ապրանքի համար:

4.6. Սույն Պայմանագրի պայմանների հետ համաձայնությունը հավաստվում է՝ Գնորդի կողմից իր վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու միջոցով:

4.7.  Վաճառողը չի կրում որևէ պատասխանատվություն Գնորդի կողմից պատվերի ձևակերպման համար ներկայացված տեղեկատվության հավաստիության վերաբերյալ:

4.8. Գնորդը կրում է պատասխանատվություն Ապրանքի ձևակերպման ժամանակ ներկայացված տեղեկատվության հավաստիության վերաբերյալ:

  1. Ապրանքի առաքումը և վերադարձը

5.1. Ապրանքի առաքումն իրականացվում է Գնորդի կողմից նշված հասցեով ՝ համաձայն կայքում ներկայացված Ապրանքի առաքման պայմանների և եղանակների:

5.2. Ապրանքի առաքման հասցեն Գնորդը նշում է Ապրանքի գնման  ձևակերպման ժամանակ:

5.3. Ապրանքի առաքման ժամկետը բաղկացած է Ապրանքի առաքման ձևակերպման և Ապրանքի առաքման ժամկետից:

5.4. Առաքված ապրանքը փոխանցվում է Գնորդին կամ գնորդի կողմից նշված այլ անձի կամ այդպիսի անձանց բացակայության դեպքում ցանկացած այլ անձի, որը ներկայացնում է Պայմանագիրը կնքելու կամ Ապրանքի առաքման վերաբերյալ ապացույց:

5.5. Ապրանքի առաքումը ձևակերպվում է հանձնման-ընդունման ակտի համաձայն:

 

5.6. Եթե  Ապրանքի առաքումն իրակացվում է ոչ թե Վաճառողի այլ առաքում իրականացնող այլ անձի կողմից, ապա Վաճառողի առաքման հետ կապված պարտականությունները համարվում են պատշաճ կատարված՝ այդ անձին ապրանքը փոխանցելու և Գնորդին տեղեկացնելու պահից: Վաճառողն իրավունք ունի իր ցանկությամբ կապ հաստատել Գնորդի կամ գնորդի կողմից նշված անձի  հետ. Ապրանքի ձևակերպման ժամանակ նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

5.7. Պատվիրված Ապրանքի փոխանակումը և վերադարձն իրականացվում են«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»ՀՀ օրենքին համապատասխան:

  1. Վաճառողի վավերապայմանները

ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ

 

 

2․Անհրաժեշտ է ներկայացնել կայքում առաքման պայմանները բովանդակ տեքստով

————————————

Առաքման պայմանները և եղանակները

Առաքումն իրականացվում է ողջամիտ, սեղմ ժամկետներում՝  պատվերը ստանալուց և մշակվելուց հետո:  Պատվերը մշակվելուց հետո՝ Վաճառողը կարող է  կապ հաստատել  Գնորդի կամ գնորդի կողմից նշված անձի  հետ առաքման հասցեն և առաքման ժամը ճշգրտելու նպատակով կամ Ապրանքը այլ անձի առաքման համար հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցելու համար:

Վաճառողն իրավունք ունի իր ցանկությամբ կապ հաստատել Գնորդի կամ գնորդի կողմից նշված անձի  հետ. հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Առաքման պայմաններ Երևանում

Եթե պատվերի արժեքը գերազանցում է 7000 (յոթ հազար) ՀՀ դրամը, ապա առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ (Երևան քաղաքում):

Քաղաք Երևանում առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց և մշակվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացում: Պատվերը մշակվելուց հետո Վաճառողը կարող է կապ է հաստատել Գնորդի կամ իր կողմից նշված անձի հետ՝ առաքման հասցեն և առաքման ժամը ճշգրտելու նպատակով:

Առաքումն իրականացվում է երկուշաբթիից-շաբաթ ժամը՝ 13։00-20։00,կիրակի առաքում չի իրականացվում։  7000 (յոթ հազար) ՀՀ դրամից նվազ Ապրանքի առաքման արժեքը Երևանում 400 դրամ է (բացի Նոր խարբերդից վարչատարածքը և գինը ):

Առաքում այլ մարզեր և քաղաքներ , իսկ ԼՂՀ???

Լավ կլինի տաբլո գնա երևանից էսքան կմ քաղաք կամ մարզ գինը էսքան առաքման օրը կամ ճշտել էս ինչ համարով զանգահարելով

Տեղանուն Կմ Երևանից Առաքման օր Առաքման արժեք ԱՅԼ ՆՇՈՒՄՆԵՐ  
Գյումրի   Յուրաքանչյուր երեքշաբթի 500 դրամ Ապրանքի ձևակերպումը առաքման օրվա հետ համընկնելու դեպքում՝ առաքումը կարող է իրականացվել հաջորդ շաբաթվա նշված օրը  
Վանաձոր    Յուրաքանչյուր երեքշաբթի 500 դրամ    
Էջմիածի   Յուրաքանչյուր      

 

 

Ցուցակում չնշված քաղաքներում կամ մարզերում առաքումն իրականացվում է օգտվելով «Հայփոստ» ընկերության ծառայություններից՝ վերջինիս սահմանած գնացուցակին և ժամկետներին համապատասխան:  ինչու հենց Հայփոստ? Այլ տարվերակ չկա?

 

Մինչև 1կգ․ 1200 դրամ
1,1-ից 3կգ 2000 դրամ
3,1-ից 5կգ 2400 դրամ
5,1-ից 10կգ 3600 դրամ
10,1-ից 15կգ 5400 դրամ